Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

08-01-2021 10:36

Tesla և SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Ամազոնի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Այս մասին հայտնում է Բլումբերգը: Մասկի կարողությունը հասել է 188․5 միլիարդ դոլարի Տեսլայի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ: Վերջին 13 ամիսներին Մասկի կարողությունն աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով: 2020 թվականի հունվարին Մասկը Բլումբերգի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 35-րդն էր:

Lragir.am,
08-01-2021 10:36