Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

11-01-2021 13:50

Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային Օլիմպիական խաղերն անցկացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար: 1041 մարդ է  համաձայնել  պատասխանել հարցերին: 80% – ը  դեմ  է  քվեարկել երկրում Օլիմպիական խաղեր անցկացմանը, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի  իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների  44,8% -ը ճիշտ է համարում, որ  խաղերը պետք է  կրկին հետաձգվեն: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Lragir.am,
11-01-2021 13:50