Formula-1-ի տարվա առաջին Գրան Պրին կանցկացվի Բահրեյնում

12-01-2021 17:00

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն Formula-1-ի տարվա առաջին Գրան Պրին կանցկացվի Բահրեյնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բահրեյնի Գրան Պրին կանցկացվի մարտի 26-28-ը: «Ֆորմուլա-1»-ի կազմ կոմիտեն հրապարակել 2021 թվականին կայանալիք մյուս բոլոր մրցափուլերի օրերը: Ի սկզբանե ավտոմրցաշարի աշխարհի առաջնությունը պետք է մեկնարկեր Մելբուրնում մարտի 19-21-ին, սակայն այն արդեն իսկ տեղափոխվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 19-21: Անորոշ ժամանակով հետաձգվել է նաև Չինաստանի Գրան Պրին: Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից որոնք անվանվում են Գրան-Պրի: Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը: Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև: Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի:

Lragir.am,
12-01-2021 17:00