Մենք տանը հայերեն ենք խոսում. Սարգիս Ադամյան

12-01-2021 18:16

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի մամուլի ծառայության հետ ծավալուն զրույցում խոսել է անցած տարվա, Եվրոպայի լիգայում իր նորամուտի, Հայաստանի ազգային թիմի և Արցախյան վերջին պատերազմի մասին: «Հիմա ինձ կրկին լավ եմ զգում և ուրախ եմ դրա համար: Մինչ մրցաշրջանի մեկնարկը ինձ բավականի հոգնած էի զգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա: Հայ կիսապաշտպանը խոսել է նաև նախորդ տարվա ընթացքում ունեցած վնասվածքից վերակագնվելու և կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ տանը մնալու մասին: «Ֆուտբոլի մի մասն է կազմում նաև այն, որ պետք է ջանասիրաբար աշխատել նորից հին մարզավիճակը վերգտնելու համար և ես շատ լավ գիտեմ դա: Սակայն անցած կորուստներն ավելի ուժեղացրեցին ինձ»,-առանձնացրել է նա: Պատմելով իր ընտանիքի մասին, որը Գերմանիա է տեղափոխվել 1998 թվականին, Ադամյանը ընդգծել է, որ Հայաստանը լքել են քանի որ հայրը կորցրել էր աշխատանքը և իր մորաքույրն արդեն երկու տարուց ավելի ապրելիս է եղել այնտեղ` Գերմանիայում: Խոսելով Արցախյան վերջին պատերազմից և այդ ընթացքում Հայաստան-Վրաստան խաղի մասին հայ կիսապաշտպանը մասնավորապես ասել է. «Դժվար շրջան էր, երբ տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ իրենց կյանքի գնով պատերազմում: Լիահույս եմ, որ ամեն բան անցյալում է և ամենը շուտով կկարգավորվի: Ճիշտ չէ, որ 18-ամյա երիտասրադ պատերազմ է տեսնում և պաշտպանում իր երկիրը»: Հիշելով առաջին տարիների մասին, որն իր ընտանիքն անցկացրել է Գերմանիայում Ադամյանը փաստել է, որ լավ չի հիշում, քանի որ միայն 5 տարեկան է եղել: «Ծնողներս և երեք ավագ քույրերս ապրում և աշխատում են Համբուրգում: Մենք տանը միմյանց հետ խոսում ենք հայերեն»,-ասել է նա:

Lragir.am,
12-01-2021 18:16