«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

12-01-2021 22:52

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ  կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել է 6 երգչախումբ  Հայաստանից ու Արցախից, և  7 երգչախումբ առցանց՝  Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից:  Համերգը նույն պահին հեռարձակվեց Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջերում:

Lragir.am,
12-01-2021 22:52