Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

13-01-2021 18:43

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին:

Lragir.am,
13-01-2021 18:43