«Իմ քայլը» բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» որոշման նախագծին

13-01-2021 19:24

ՀՀ վարչապետը, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարությունը, փաստացի ստորագրել է նաեւ կետը, որում նշված է Ղարաբաղի տարածքից հայկական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին պահանջը, չնայած այդ տարածքում ստորաբաժանումներ չեն եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընթացիկ իրավիճակի եւ դրանից ելքի ուղիների մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության իրավազորության մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Հայաստանի խորհրդարանը որեւէ լիազորություն չունի որեւէ գնահատական տալու գործող իշխանության գործողություններին, քանի որ նման հարցերը գտնվում են Սահմանադրական դատարանի լիազորությունների ոլորտում, եւ պետք է քննարկվեն միայն այդ շրջանակում: Բավական բուռն եւ էմոցիոնալ ելույթներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տվյալ նախագծին: Այս մասին հայտնում է news.am-ը:

Lragir.am,
13-01-2021 19:24