related topics
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում: Առկա պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ևս 2 անձ և 16 կազմակերպություն, մեկ անձ էլ հայտնվել է այդ ցանկում՝ ահաբեկչության մեջ մեղադրվելով: Ահաբեկչության մեջ կասկածվող անձն Իրաքի քաղաքացի Աբդուլա Ազիզա ալ-Մոհամեդավին է: