Գործադիրը ցանկանում է վեց ամսով սահմանափակել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը

13-01-2021 21:24

ՀՀ կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը: Այս մասին հարցը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում: «Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման նախագծում: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Lragir.am,
13-01-2021 21:24