Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

13-01-2021 21:37

Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանասարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը: Այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- գրել է Սանասարյանը: Սանասարյանը հայտնել է, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնեն ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իրենց բանաձևերը:

Lragir.am,
13-01-2021 21:37