«Բարսելոնա»-ն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում է

14-01-2021 10:21

Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկավ «Բարսելոնա»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Քևին դե Յոնգի 39-րդ րոպեին խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադ»-ից 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը նույնպես, և որոշիչ եղան հետխաղյա  11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` 2:3: Կատալոնական թիմը դուրս եկավ Սուպերգավաթի եզրափակիչ:

Lragir.am,
14-01-2021 10:21