Կարանք հենց հիմա գնանք, ձեզ մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ. նախարար

14-01-2021 13:34

«Այո, կան շատ ներդրողներ: Եվ ես ամեն օր հանդիպում եմ մի քանի այդպիսի ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ իրենց առաջ ծառացած խնդիրները: Կարանք հենց հիմա գնանք, ձեզ մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ, կառուցապատմամբ է զբաղվում»,- կառավարության նիստից հետո այսօր լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այս տարվա համար փորձում են երկնիշ տնտեսական աճ ապահովել: «Ես էլի կրկնում եմ՝ իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել՝ երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է»,- հավելեց նա: 2020 թվականին, ըստ նախարարի, ամենամեծ անկումները գրանցվել են ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում: Այս երեք ոլորտներում միասին մոտավորապես 20 տոկոս անկում է գրանցվել նախորդ տարի:

Lragir.am,
14-01-2021 13:34