ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ. Մանրամասնում է դեսպանությունը

14-01-2021 15:15

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում: Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC) , օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով: Համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը:

Lragir.am,
14-01-2021 15:15