Շուշիում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել

14-01-2021 15:07

Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Lragir.am,
14-01-2021 15:07