Իմ քայլը ՀՔԾ պետի եղբոր թեկնածությունը քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում

14-01-2021 17:34

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այսօր երեկոյան ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ: Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը:

Lragir.am,
14-01-2021 17:34