Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ

14-01-2021 17:47

Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 004 մլն 850 հազար դոլար կամ 3 տրիլիոն 051 մլրդ 724.9 մլն դրամ: Վիճակագրական կոմիտեի տեղեկացմամբ՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արտաքին պարտքն աճել է 104 մլրդ 796.8 մլն դրամով կամ 34.574 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, ՀՀ պետական պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 038 մլրդ 968.9 մլն դրամ կամ 7 մլրդ 947.441 մլն դոլար: Պետական պարտքից 5 մլրդ 523.643 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է:

Lragir.am,
14-01-2021 17:47