ԱՀԿ-ում հայտարարել են, որ COVID-իրադրությունը 2021 թվականին ավելի կառավարելի կդառնա

14-01-2021 19:03

Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական ստորաբաժանման ղեկավար Հանս Քլյուգեն: «2021 թվականը եւս համավարակի տարի կլինի… Սակայն դա կլինի ավելի կառավարելի, ավելի կանխատեսելի իրադրություն»,-ասել Է նա՝ հանդես գալով հունվարի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցում: Այսպիսով, Քլյուգեի գնահատականը տարբերվում Է արտակարգ իրադրության շուրջ ԱՀԿ-ի ծրագրի ղեկավար Մայք Ռայանի կարծիքից, որն ավելի վաղ հայտարարել Էր, թե 2021 թվականին իրադրությունը կարող Է ավելի վատ լինել, քան 2020 թվականին: «Երկրորդ տարին կարող Է ավելի դժվարին լինել, հաշվի առնելով վարակի փոխանցման դինամիկան, ինչպես նաեւ մեր կողմից դիտարկվող մի շարք խնդիրներ»,-ասել Է Ռայանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am,
14-01-2021 19:03