Էրդողանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

14-01-2021 20:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփվ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը: Երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը: Միաժամանակ, Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,- ասել է Էրդողանը՝ գրառմանը ավելացնելով «սմայլիկ»:

Lragir.am,
14-01-2021 20:17