Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

14-01-2021 20:15

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»:

Lragir.am,
14-01-2021 20:15