Ղարաբաղի օկուպացված շրջաններում ադրբեջանական բանակի սպաներն ազատման զեկուցագրեր են գրում

14-01-2021 21:03

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զգուշանալով հանրության բացասական արձագանքներից, շարունակում է կոծկել բանակում միջադեպերի մասին տվյալները: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված շրջաններում, արձանագրվել են խախտումների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ ոչ կանոնադրական միջանձնային հարաբերությունների դրսեւորումներ, որի պատճառով մեծ թվով սպաներ ու պայմանագրային զինծառայողներ ազատման զեկուցագրեր են գրել: Չնայած ՊՆ հրամանով կոշտ միջոցներ են ձեռնարկվել այն զինծառայողների նկատմամբ, որոնք համացանցում ծառայությունից դժգոհության նյութեր, այնուամենայնիվ, բանակում տարատեսակ միջադեպերի մասին տեղեկություններ են հրապարակվում համացանցում: Այսպես, հունվարի 7-ին հոսպիտալում ինքնասպանություն է գործել զինվոր Վուսալ Մուսաեւը: Բացի այդ, ընդվզում են սպանված ու անհետ կորած զինվորների ծնողները: Տեսանյութում երեւում են կադրեր, թե ինչպես է կարմիր բերետով եւ թուրքական ոսադիրով սպան փորձում լիցքաթափել վիճակը: Եթե նախկինում ադրբեջանական բանակում ռազմական ծառայությունը ծառայություն էր ոչ թե ազգի ու պետության համար, այլ մի քանի անձանց ու տեղացի գեներալներին, ապա հիմա բանակի կառավարումն ամբողջությամբ անցել է թուրքական ռազմական հրամանատարությանը, որին հետաքրքիր չէ ադրբեջանական ստորաբաժանումների անձնակազմն ու նրա խնդիրները: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո թուրք-ադրբեջանական ռազմական վերնախավը զբաղված է ավելի կարեւոր գործերով՝ թալանով ու հայերի թողած սեփականության յուրացմամբ: Թալանի հետ կապված միջադեպերի հետեւանքով հաճախ զոհեր են լինում, որոնք վերագրում են կորուստներին «հայկական զինված խմբավորումների ոչնչացման ժամանակ»:

Lragir.am,
14-01-2021 21:03