Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել հրաժարվել մետաղական ուրան արտադրելուց

16-01-2021 17:55

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը: «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կառավարություններս, խորապես մտահոգված ենք Իրանի հայտարարություններով առ այն, որ այդ երկիրը պատրաստվում է մետաղական ուրան արտադրել: Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել այդ գործունեությունը և անհապաղ վերադառնալ ձեռք բերված պարտավորությունների կատարմանը»,- ասված է հայտարարությունում:

Lragir.am,
16-01-2021 17:55