Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

16-01-2021 17:23

58 տարեկանում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Le Parisien-ը: «Արիան դե Ռոտշիլդը և նրա դստերը ցավով տեղեկացնում են իրենց ամուսնու և հոր կյանքից հեռանալու մասին: Նա մահացել է սրտի կաթվածից, Պրենյայի ընտանեկան տանը»,- ասված է ընտանիքի հաղորդագրությունում: Հարազատները նաև ընդգծել են, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մոտական օրերին և անցնելու է ընտանիքի շրջանակներում: Բանկիրը 1997 թվականից ղեկավարում է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:

Lragir.am,
16-01-2021 17:23