Սահմանադրական փոփոխություն են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ

02-03-2021 14:25

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններ է մշակում, որով նախատեսվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներառել Պաշտպանության նախարարության կազմում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Գլխավոր շտաբի հետ կապված տեղեկություններ ունեմ, որ Իմ քայլի որոշ մարդիկ հիմա սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ: Բայց ես նայեցի Սահմանադրությունը, տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել՝ առանց ռեֆերենդումի: Հետևաբար, սա էլ է պրոբլեմ իշխանության համար»,- նշեց նա:

Lragir.am,
02-03-2021 14:25