Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել են, ինչ են քննարկել

02-03-2021 14:57

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան: Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը: Լուսանկարը ԼՀԿ արխիվից 2019թ.

Lragir.am,
02-03-2021 14:57