Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

16-04-2021 18:14

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամօղլուն, ով անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 3-ին պայթել էր ականի վրա, ապրիլի 16-ին մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Մարտակերտի շրջանի Սուգովուշան գյուղի տարածքում:

Lragir.am,
16-04-2021 18:14