Գործադիրն ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը

16-04-2021 18:32

ՀՀ Ազգային ժողովը քննարկեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, կողմից արդեն կնքված էին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, որոշում է կայացվել կնքել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր, որը կբերի բալանսավորված իրավիճակի: ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կունենան նույնական շուկայի մատչելիություն դեպի Սերբիայի Հանրապետության շուկա»,- ասաց Սիմոնյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ., Մոսկվա քաղաքում:

Lragir.am,
16-04-2021 18:32