Աննա Գրիգորյանը կհանգրվանի Քոչարյանի դաշինքում․ Հրապարակ

04-05-2021 07:47

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Իմ քայլը» դաշինքով Սյունիքից ընտրված, սակայն մանդատ ստանալուն պես խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը, ըստ լուրերի, կհանգրվանի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» քվոտայով: Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Գրիգորյանը կհայտարարի, թե որ ուժի հետ է շարունակելու քաղաքական պայքարը, նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնելու նախկին մարզպետ Վահե Հակոբյանին»:

Lragir.am,
04-05-2021 07:47