Ջրացատկորդները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին

04-05-2021 10:08

Տոկիոյի օլիմպիական լողավազանում անցկացվեց   ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային էր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Աշտարակացատկերում ուղեգիր ստացան մինչև 18-րդ  տեղ գրավողները, իսկ սինքրոնում` լավագույն յոթնյակի զույգերը: Մեկնարկի ելած 46  մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներ Վարդան Բայանդուրյանը  գրավեց  25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝  40-րդ տեղը: Սինքրոն ցատկերում հայ երկյակը 17 զույգերի մրցավեճում գրավեց նախավերջին տեղը:

Lragir.am,
04-05-2021 10:08