ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

04-05-2021 10:06

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը: Խորհրդարանում կքննարկվի նաև Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի խրախուսման համակարգ և օր: Խորհրդարանը կքննարկի նաև  «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Lragir.am,
04-05-2021 10:06