Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ

04-05-2021 10:41

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2020/21 թվականի եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն երկրպագուները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնապես հայտնել է ՈՒԵՖԱ-ն: Լեհական Գդանսկ քաղաքում կայանալիք եզրափակիչ խաղին տրիբունաներում  խաղին կհետևեն մոտ 9500 երկրպագուներ, որոնք կզբաղեցնեն հյուրընկալող մարզադաշտի նստատեղերի 20 տոկոսը: Լեհաստանի իշխանությունները ևս համաձայնել են խաղն անցկացնել ֆուտբոլասերների ներկայությամբ: Եվրոպա լիգայի եզրափակիչի տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից կամ հավելվածի միջոցով: Տոմսերի առավելագույն արժեքը 130 եվրո է:

Lragir.am,
04-05-2021 10:41