Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

04-05-2021 10:47

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, ԱԺ նիստում այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ Արարատ Միրզոյանի՝ և Շուշիի Ղազաչեցոց եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը, և շաբաթներ առաջ Բաքվում խայտառակ պուրակի բացումը հերթական վկայությունն են նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է: «Եվ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որը մենք որպես Հայաստանի Հանրապետություն ունենք, և այստեղ որևէ փոփոխություն չկա: Պետք է մեր միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ սերտորեն աշխատել»,- ասաց ԱԺ նախագահը: 

Lragir.am,
04-05-2021 10:47