Այլ բառ, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ. Մակունց

04-05-2021 11:06

ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար  Լիլիթ Մակունցն անդրադարձավ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը: «Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասիստական պետության քաղաքականություն, ով ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Եվ այլ բառ, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ էս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, հարցը պետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում՝ հետագա լուծումների առումով: Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- հայտարարեց Մակունցը:

Lragir.am,
04-05-2021 11:06