Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

04-05-2021 11:46

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ»,- ասված է որոշման մեջ: Նույն որոշմամբ՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կասեցվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը:

Lragir.am,
04-05-2021 11:46