ԱԺ-ն սահմանային իրավիճակի հարցով արտահերթ նիստ կգումարի

14-05-2021 17:01

ՀՀ ազգային ժողովը մայիսի 14-ին ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Ստորագրահավաքին հավաքվել էին անհրաժեշտ թվով ստորագրություններ:

Lragir.am,
14-05-2021 17:01