Ֆիլիպ Ռիքերն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին

14-05-2021 17:28

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրավիճակի լարվածությունը դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով նվազեցնելու կարևորությունը: Ջեյհուն Բայրամովը Ֆիլիպ Ռիքերին տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների համար ուղարկվել է Ադրբեջանի Սահմանապահ ծառայության ղեկավարությունը:

Lragir.am,
14-05-2021 17:28