Սկսվել է ԱԺ արտահերթ նիստը Սյունիքի հարցով

14-05-2021 18:06

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Կքննարկվի «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի մասին» ՀՀ ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Lragir.am,
14-05-2021 18:06