Բայրամովը ԵՄ ներկայացուցչին հայտնել է, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»

14-05-2021 18:18

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»: Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը:

Lragir.am,
14-05-2021 18:18