Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա․ Սաբինե Գաբեր

14-05-2021 18:59

Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին.  «Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում  և կապիտալի շուկայի գործիքներում:  Բանկը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ,  արժանացել է մի շարք մրցանակների միջազգային բանկային ամսագրերի կողմից, ինչն իսկապես տպավորիչ է»:

Lragir.am,
14-05-2021 18:59