Պիտի մենք կարողանանք խելոք լինենք, հերիք ա․ Սասուն Միքայելյան

14-05-2021 19:10

ԱԺ արտահերթ նիստում ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ Սյունիքի սահմանային իրավիճակին: Ըստ նրա՝ դիրք չի եղել Սև լճի տարածքում, ադրբեջանցիներն էլ առաջ են եկել: «Եթե մարտական գործողությունների հետևանքով վերցվեին այդ դիրքերը, հասկանալի կլիներ: Ձյուն է, ձմեռ է, Սև լիճը, որ կա, մինչև էսօր ձյուն է: Եթե մեր Պաշտպանության նախարարությունը թերացել է, այդտեղ դիրքեր չի դրել, էդ ուրիշ խնդիր ա: Եթե չի կարողացել դնի, դա լրիվ ուրիշ խնդիր ա: Իրենք էլ չեն կարողացել գալ մինչև էդտեղ: Էսօր հնարավորություն է ստեղծվել, եկել են: Այսինքն՝ այս գծի ուղղությամբ մարտական գործողություններ չեն ընթացել, ընդամենը եկել նստել են: Հիմա մենք պիտի, իմ կարծիքով, խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան: Ես չգիտեմ՝ նրանք ինչ քարտեզով իրենց համար գծած, եկել նստել ասում են՝ էս իմ սարն ա, էս իմ ծառն ա: Պիտի մենք կարողանանք խելոք լինենք, հերիք ա: Մեր պետությունը վտանգի տակ ա, այստեղ ամենքիս պարտականությունն ա, որ խելոք լինենք»,- ասաց նա: Միքայելյանն ասաց, որ դիմել է ՊՆ-ին ու ԳՇ պետին, որ թույլ տա ԵԿՄ-ն դուրս գա սահմաններ: Դեռ թույլտվություն չեն տվել: Ըստ նրա՝ ԱԺ այս նիստը պետք է հրավիրվեր պատերազմից անմիջապես հետո և որոշվեր, թե մեր դիրքերում ինչ աշխատանք կարող ենք անել, որ թշնամին առաջ չգա:   «Ես բացահայտ ասել եմ՝ Սյունիքում պրոբլեմ ունենք, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ քաշվում, ով ուզում ա լինի»,- հավելեց նա:

Lragir.am,
14-05-2021 19:10