Անհոգ մանկություն, խաղաղ երկինք եվ լուսավոր ապագա. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հունիսիմեկյան միջոցառման մասնակից

02-06-2021 16:59

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցութամբ իրականացված հունիսիմեկյան գունագեղ, հետաքրքիր և ուսուցողական բացօթյա համերգ-միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքում: Ժպիտներ, ուրախության ճիչեր, երգեր, խաղեր, խնդության բացականչություններ և իհարկե մանկական անմեղ դեմքեր: Տոնական եռուզեռը հունիսի 1-ի անբաժան մասն է, որի ընթացքում երեխաները ջանասիրաբար խաղավարների հետ փորձում էին կերտել սեփական թիմի հաղթանակը: Միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես եկավ իր գունեղ տաղավարով, որտեղ ներկայացված էր Բանկի կողմից մշակված հատուկ ABB-KIDS քարտը, որը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների համար՝ սեփական միջոցների կառավարման և ֆինանսական գրագիտության համար, ինչպես նաև պատրաստված էին հետաքրքիր անակնկալ նվերներ միջոցառման մասնակից երեխաների համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, խաղաղ երկինք և լուսավոր ապագա: Բանկը կարևորում է յուրաքանչյուր երեխայի և նրանց համար ստեղծված անամպ ու ապահով մանկությունը, քանզի նրանք են ապագայի հուսալի ճանապարհի կերտողները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Lragir.am,
02-06-2021 16:59