Երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում

02-06-2021 23:57

ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան սույն թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում: Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Փառատոնին մասնակցում են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա՝ պատարագ Գանձասար վանական համալիրում մայիսի 30-ին ժամը 11:00-ին, հոգևոր համերգ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում մայիսի 31-ին ժամը 19:00-ին, հոգևոր համերգ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հունիսի 5-ին ժամը 11:00-ին: Եզրափակիչ համերգները կկայանան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հունիսի 1-ին ժամը 19:00-ին և Կապանի մշակույթի կենտրոնում հունիսի 3-ին ժամը 17:00-ին: Մուտքն ազատ է:

Lragir.am,
02-06-2021 23:57