Սիմոնե Ինձագին կգլխավորի «Ինտեր»-ը

03-06-2021 15:57

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միլանը ներկայացնող ակումբի նոր գլխավոր մարզչի պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար: Ինձագին «Ինտեր»-ում փոխարինում է Անտոնիո Կոնտեին: Մինչ այս Ինձագին մարզում էր Հռոմի «Լացիոն», որտեղ սկսել է աշխատանքը 2016 թվականին:

Lragir.am,
03-06-2021 15:57