Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա

04-06-2021 18:11

Բիզնեսը զարգանում է, երբ ճանապարհը հարթ է, գործընկերները` վստահելի, իսկ լուծումները` հեշտ ու ձեր կարիքներին համապատասխանող: Ծանոթացեˊք Ամերիաբանկի բիզնեսի վարկավորման մանրամասներին այստեղ և առանց ժամանակ կորցնելու, առանց բանկ գալու, լրացուցիչ փաստաթղթեր կցելու` լրացրեˊք օնլայն հայտը, ստացեˊք օնլայն անգրավ բիզնես վարկ և ձեր ժամանակը նվիրեք ձեր բիզնեսի զարգացմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Lragir.am,
04-06-2021 18:11