ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

04-06-2021 20:29

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իբրև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը ՀՀ դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն՝ ստուգման համար: Այս մասին «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հատնեցին ՀՀ դատախազությունից: Սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ ներկայացող կանայք բնակարանից բնակարան են գնում և ներկայացնում են ԲՀԿ-ի նախընտրական ծրարը:

Lragir.am,
04-06-2021 20:29