Շվեդիա-Հայաստան խաղը կսպասարկեն ֆինները

05-06-2021 10:25

Շվեդիա-Հայաստանի ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկեն Ֆինլանդացի մրցավարական անձնակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարն է 42–ամյա Մատիաս Գեստրանիուսն է, իսկ նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուուտիան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:  Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Lragir.am,
05-06-2021 10:25