Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Շվեդիային

06-06-2021 00:43

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Եվրոպայի առաջնությանը պատրաստվող Շվեդիայի հետ: Առաջին կեսում շվեդները Ֆորսբերգի և Դանիելսոնի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ՝ 2-0: Երկրորդ կեսում Վահան Բիչախչյանը կրճատեց հաշիվը, բայց խաղավերջում Բերգի գոլը վերականգնեց երկու գոլի տարբերությունը՝ 3-1:  

Lragir.am,
06-06-2021 00:43