Ալեքսանդր Կարապետյանը միացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոնին

07-06-2021 20:35

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: Վերջին ակումբը եղել է «Արարատ Արմենիա»-ն: Կարապետյանը թիմին միացել էր 2021թ. թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 12 խաղի և դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Lragir.am,
07-06-2021 20:35