Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին

10-06-2021 11:14

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: «Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին: Այդ մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը: «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այդ է: Նոբել Առուստամյանը, փաստորեն, չի աշխատում Եվրոպայի առաջնությունում: Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել: Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է: Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքներն ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

Lragir.am,
10-06-2021 11:14