Շատ շատերը, այդ թվում՝ Հայաստանի ներսից, ամեն ինչ արել են, որ Հայաստանն այս պատերազմում չկարենա հաղթի. Փաշինյան

10-06-2021 18:25

«Այսօր Հայաստանի բոլոր նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնվել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին»,- Լոռու մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես համարում եմ, որ արել եմ հնարավորը, և շատ շատերը, այդ թվում՝ Հայաստանի ներսից, ամեն ինչ արել են, որ Հայաստանն այս պատերազմում չկարենա հաղթի: Էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, Շուշիին մոտեցել են, եկեք Շուշին պաշտպանեք, էդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո պարզվեց կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ են կառավարության շենքը գրոհել: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք: Էսօր էլ էն մեկն ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, փոխանակ դուք Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել: Սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Շուշիում եղած և Շուշին թողած անձերից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին: Գլխավոր շտաբի նախկին պետը հիմա իրենց թիմում է, թող կանգնի ասի՝ ով է հրաման տվել: Թող կանգնի ասի՝ ասել են՝ Շուշին հանձնի: Այսինքն՝ ես հրաման են տվել, ինքն էլ կատարե՞լ ա»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
10-06-2021 18:25