Ծովակալ Սերգեյ Ավագյանցը ղեկավարում է ՌԴ ԽՕՆ զորավարժանքները Վլադիվոստոկից 4000 կմ հեռու

10-06-2021 18:39

Սերգեւ Ավագյանց, Վլադիվոստոկ | ՌԻԱ   Համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալության, հունիս 10-ին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը (ԽՕՆ)՝ բազմազան նավամիջոցների եւ ավիացիայի մասնակցությամբ օպերատիվ վարժանք է իրականացնում: Դա ԽՍՀՄ փլուզումից ի վեր ռազմական նավատորմի ամենամեծ եւ ամենահեռավոր վարժանքն է: Այն ղեկավարում է Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը: Հեռավոր արշավանքի եւ վարժանքի մասնակիցները կմշակեն տարբեր առաջադրանքներ, այդ թվում, «բազային կետերից հեռու գտնվող օվկիանոսային հաղորդակցությունների հսկման եւ պաշտպանության», ինչպես նաև նավերի և օդանավերի փոխազդեցության խնդիրներ: Մարտավարական խմբերն արդեն անցել են շուրջ չորս հազար կիլոմետր և իրենց ուժերը տեղակայել նշանակված կետում: Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 20 վերգետնյա ռազմանավեր, ինչպես նաեւ սուզանավեր և կործանիչներ: Դրանցից են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ծովակալ Պանտելեև» ավիակիրը, ղեկավարվող հրթիռներով սպառազեն ֆրեգատներ եւ կորվետներ: Զորավարժություններին մասնակցում է նաև շուրջ 20 ինքնաթիռ, այդ թվում՝ հակասուզանավային հեռահար Tu-142MZ օդանավերը եւ բարձր սավառնող MiG-31BM կործանիչներ: Հայկական Գանձակից սերող տոհմի ներկայացուցիչ Սերգեյ Ավագյանցը ծնվել է Երեւանում 1958 թվականին: 2010 թվականին նա համարվում էր ՌԴ Ռազմածովային նավատորմի հրամանատարի պաշտոնի գլխավոր հավակնորդ, սակայն նշանակվեց Խաղաղօվկիանոսյանի հրամանատար: Ծովակալի հայրը՝ Իոսիֆ Ավագյանցը նույնպես ծովային էր եւ ավարտել է իր ռազմական ծառայությունը առաջին կարգի նավապետի աստիճանին: Ezerk.am

Lragir.am,
10-06-2021 18:39